Տրապիզոնում հայկական տապանաքար են գտել ջրագծի աշխատանքների ժամանակ
Turkey![Տրապիզոնում հայկական տապանաքար են գտել ջրագծի աշխատանքների ժամանակ](/timthumb.php?src=disc/28-10-22/7e0b0852c2a477c2d84effd0d4a62e44.jpg&w=780)
Թուրքիայի Տրապիզոն քաղաքի թաղամասերից մեկում ջրմուղի աշխատակիցները հայկական տապանաքար են գտել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, թեեւ գտնված տապանաքարի վրա պարզ հայերենով գրված է հանգուցյալների անուններն ու տարեթվերը, սակայն թուրքական մամուլը խուսափել է այս լուրի մեջ նշել որ հայերին պատկանող տապանաքար է գտնվել։
Գտնված տապանաքարը, որը պատկանում է հանգուցյալներ Թագուհի եւ Հովհաննես Մախոխյաններին, հանձնվել է Տրապիզոնի թանգարանին։
![](disc/28-10-22/1b1203c4c860639af06d1ccbcd978ea3.jpg)
![](disc/28-10-22/ee7ccaf3a34b2891a4f9f4ccb5bf5a0b.jpg)
![](banners/armflix.jpg)