Հայաստանի ինքնիշխան տարածքը գրավվել է Ադրբեջանի կողմից, եթե բանը հասնում է դրան, ապա եղբայրական են Թուրքիան և Ադրբեջանը. Մնացականյանը՝ Զախարովային
Blogosphere![Հայաստանի ինքնիշխան տարածքը գրավվել է Ադրբեջանի կողմից, եթե բանը հասնում է դրան, ապա եղբայրական են Թուրքիան և Ադրբեջանը. Մնացականյանը՝ Զախարովային](/timthumb.php?src=disc/28-10-22/456ecb9422bef5f49bd6a5c7c1d6cd61.jpg&w=780)
ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի՝ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող մեկնաբանություններին։
«Վերջերս Զախարովայի երկար մեկնաբանությանը դավադրության մասին՝ եղբայրական Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները խաթարելու նպատակով, բացակայում է մեկ պարզ նախադասություն, փաստի մեկ պարզ հավաստում. Հայաստանի ինքնիշխան տարածքը գրավվել է Ադրբեջանի կողմից: Եթե բանը հասնում է դրան, ապա եղբայրական են Թուրքիան և Ադրբեջանը», - գրել է Մնացականյանը։
![](banners/armflix.jpg)