Փելոսիի ամուսնու վրա հարձակվողը բացատրել է հանցագործության դրդապատճառները. Euronews
World Press![Փելոսիի ամուսնու վրա հարձակվողը բացատրել է հանցագործության դրդապատճառները. Euronews](/timthumb.php?src=disc/01-11-22/f48fd4ec4cde8c6c17d9ab0227d23aed.jpg&w=780)
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնու՝ Փոլ Փելոսիի վրա հարձակվողը բացատրել է հանցագործության դրդապատճառները։ Այս մասին հաղորդվում է Euronews նյութում։
Ըստ դատախազների՝ Դեյվիդ Դեպեպին ներխուժել է զույգի տուն, քանի որ ցանկացել է առևանգել Փոլ Փելոսիի կնոջը և կոտրել նրա ծնկները։ Հարձակվողի խոսքով՝ քաղաքական գործիչը պատասխանատու է Դեմոկրատական կուսակցության «ստի» համար։
Նշվում է, որ ԱՄՆ դաշնային իշխանությունները Դեպեպիին մեղադրել են Փելոսիին առևանգելու փորձի և նրա ամուսնու՝ Փոլի վրա մուրճով հարձակվելու մեջ։ Դրա համար հանցագործին սպառնում է մինչև 50 տարվա ազատազրկում։
![](banners/armflix.jpg)