Prime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian Fund Ukraine peace summit set to begin in Switzerland Nikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in Armenia 17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World Championship The NA approved the 2023 state budget implementation report Azerbaijan spreads another disinformation on fire from Armenian side G7 summit focused on Ukraine aid, China's support for Russia Macron called on moderate politicians to unite to defeat far right Funds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: Arshakyan We realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of Ukraine 

«Հրապարակ». Երբ Հայաստանն ասում է՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, դա իրեն ոչ մեկը թույլ չի տալիս, դա լկտիություն է

Armenian Press

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարությունը 3  ղեկավարների ստորագրությամբ 4-րդ հայտարարությունն է՝ նոյեմբերի 9, 2021 թ․ հունվարի 11, նոյեմբերի 26 եւ արդեն՝ 2022թ․ հոկտեմբերի 31: Այն արձանագրում էր կողմերի «հավատարմությունը» նախորդ  պայմանավորվածություններին եւ նշում, որ պետք է «գործադրել լրացուցիչ ջանքեր, որոնք ուղղված կլինեն մնացած խնդիրների անհետաձգելի լուծմանը, ներառյալ հումանիտար բլոկի հարցերը»: Զրուցել ենք Արցախի ԱԽ նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ։

Սոչիի հանդիպումից առաջ մեծ սպասումներ կային՝ հատկապես Արցախում։

Նախ, առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ երկու տարի շարունակ ես ասում եմ՝ որեւէ հանդիպումից որեւէ ակնկալիք մի ունեցեք, ձեր հարցերն ինքներդ լուծեք, չեք լսում։ Որ ասում եք՝ սպասելիքներ, ո՞ւմն էին այդ սպասելիքները։

Հանդիպման նախորդ օրն Արցախում մեծ հանրահավաք տեղի ունեցավ կոչեր՝ ուղղված ՀՀ իշխանություններին, հանրահավաքն ընկալվեց իբրեւ պահանջ առ ՀՀ իշխանություն, որ ընդունեն խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը, որից Արցախի հարցը դուրս չի մնացել։

Բազմահազարանոց հանրահավաք են արել, ներկայացրել են, որ Ադրբեջանի կազմում չեն լինելու, բայց դա ի՞նչ կապ ուներ Սոչիի հետ՝ ես չգիտեմ։ Ադրբեջանը բազմիցս ասել է, որ դա իմ ներքին խնդիրն է։ Դուք որ ասում եք՝ պահանջում են, որ Հայաստանի իշխանությունն ընդունի այս կամ այն տարբերակը, բայց խնդիրը դա չէ, այն է, որ Ադրբեջանը ո՛չ այս կողմի տարբերակն է ընդունում, ո՛չ այն եւ շարունակում է պնդել, որ  Արցախի հարցն իր ներքին խնդիրն է։

Այդ դեպքում ի՞նչ բանակցություններ են ընթանում խաղաղության պայմանագրի շուրջ, չէ որ խնդիրը միայն Հայաստանի եւ Ադրբեջանի տիրույթում չէ, կան ավելի խոշոր խաղացողներ, միջնորդներ։

Ոչ ոք այսօր չի կարող միջնորդություն իրականացնել ու երաշխավորել, դա իլյուզիա է, ինչպես որ 20 տարի շարունակ գերտերությունները փորձում էին խնդրի խաղաղ կարգավորման հասնել, բայց մենք տեսանք, թե ինչպես 2020-ին Ադրբեջանն ագրեսիա իրականացրեց, ընդ որում՝ այնպես տեսանք, որ մինչեւ օրս էլ մարդն ասում է, որ իր հարցերը լուծել է 2020 թվականին, հարցը փակ է իր համար, էլ ի՞նչ ասի, որ ընկալեն։

Հիմա ի՞նչ եք առաջարկում, ո՞րը պիտի լինի հայկական կողմի անելիքը, հաշտվե՞լ Ալիեւի ցանկությունների ու հայտարարությունների հետ։

Ոչ, մեր անելիքն իրավական դաշտում է, մենք պետք է լավ պատրաստված դիմենք միջազգային դատարան, փորձել միջազգային մանդատ ստանալ, որ դա Ադրբեջանի ներքին խնդիրը չէ։ Երկրորդ՝ փորձել դատարանով ապացուցել բոլոր այն փաստաթղթերի ճշմարտացիությունը, որոնք գոյություն ունեն։ Զուգահեռ վերադառնալ նորից ուժեղ ինքնապաշտպանության, ի վերջո, ցանկացած ժողովուրդ ինքնապաշտպանության իրավունք ունի։ Արցախի խնդրի հարցում այս երկու ճանապարհն է, երրորդը չկա, ուզում եք՝ ակնկալիքներ ունեցեք, ուզում եք՝ հետո դրանցով կիսվեք, պատմեք իրար, ուրախացեք, բայց դրանից, ըստ էության, բան չի փոխվելու։

Բայց ինչո՞ւ՝ Ադրբեջանի համար ընդունելի չէ՞ վաշինգտոնյան տարբերակը, որում փաստացի ներառված չէ Արցախի կարգավորման հարցը։

Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը մեկ անգամ չի ասել, որ դա Ղարաբաղի ներքին խնդիրն է, ես իմ ժողովրդի մի մասի հետ այդ խնդիրը կկարգավորեմ, հիմա ԱՄՆ-ի տարբերակ լինի, թե Ռուսաստանի՝ իր համար գոյություն չունի, նա չի ընդունում, չի քննարկում։ Եթե խաղաղության պայմանագրի մեջ պիտի նշվի, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս, ապա Հայաստանը չի կարող եւ իրավունք չունի Արցախի ժողովրդի փոխարեն որոշի։ Դուք մոռանում եք, որ Արցախն անկախ պետություն է եւ ինքն է որոշելու՝ Ադրբեջանի մա՞ս է, թե՞ ոչ։ Սա պետք է մենք գիտակցենք, որ թե՛ ամերիկացիների, թե՛ ռուսների, թե՛ ֆրանսիացիների համար ամեն ինչ պարզ լինի։ Արցախը, բոլորի նման, 91 թվականին ինքնուրույն հռչակագիր է ընդունել, դարձել անկախ պետություն․․․

Որն աշխարհը չի ճանաչել։

Մի րոպե, դա Հայաստանի խնդիրը չէ, ուզում է՝ թող գնա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչի, այդքանով իր իրավունքները վերջանում են, երբ որ ասում է՝ Ղարաբաղն Ադրբեջանի մասն է, դա իրեն ոչ մեկը թույլ չի տալիս, դա լկտիություն է։

Լկտիություն է, ինչ է, բայց ՀՀ իշխանություններն ասում են, որ աշխարհը վաղուց է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, նման դիրքորոշում ունեցող իշխանությունը կարո՞ղ է իրավական ճանապարհով հասնել Արցախի ճանաչման։

Իրավական փաստաթղթեր կան, ով չգիտի եւ ասում է, որ աշխարհն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, պետք է պատմություն իմանա, Ադրբեջանը՝ ինքը, Արցախը չի ճանաչել իր տարածքային ամբողջականություն։ Ադրբեջանի անկախության հռչակագրում գրված է, որ անկախ Ադրբեջանը ձեւավորվել է 1918 թվականի դեմոկրատական Ադրբեջանի սահմաններով, իսկ Արցախն Ադրբեջանի կազմում մտցվել է 1921 թվականին։ Այսինքն, Ադրբեջանը՝ ինքը, Արցախը չի ճանաչել իր մաս, հիմա որ ասում եք՝ «մենք ճանաչում ենք, ձեր ցավը տանենք, ադրբեջանցիք», ինչի՞ համար եք ասում։ ․․․Հա, ՄԱԿ-ն ընդունել է դա ու կոպիտ սխալ է արել, որովհետեւ ՄԱԿ կանոնադրության մեջ գրված է, որ եթե մի պետության տարածքում կոնֆլիկտներ են զարգանում, ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ ՄԱԿ-ն իրավունք չունեն այդ պետությանը միջազգայնորեն ճանաչել, Ադրբեջանը մի շարք պայմանավորվածություններ է կորցրել, երբ անդամակցել է ՄԱԿ-ին, որովհետեւ խախտել է բոլոր պարտականությունները։ Դրա համար եմ ասում՝ պետք է գնալ իրավական ճանապարհով։

Իշխանությունները չգիտե՞ն այդ ճանապարհի տեղը, որ չեն գնում։

Որովհետեւ 30 տարի քնել են, չեն աշխատել։ Հիմա ես կոնկրետ զբաղվում եմ այդ հարցերով, փաստաթուղթ ենք պատրաստում, իմ փորձագետներն ակտիվ աշխատում են, որ կետ առ կետ հիմնավորենք մեր փաստարկները եւ մտնենք միջազգային դատարան։ 

Կարծում եք՝ Ադրբեջանն ընկրկելո՞ւ է իրավական գործընթացից, թքած ունեն միջնորդությունների վրա, պատերազմ սկսեցին։ 

Իսկ Դուք կարծում եք, որ ես այդքան միամի՞տ եմ, սպասեք՝ կտեսնեք»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Prime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian FundHayastan All-Armenian Fund's support to Karabakh compatriots amounted to around 680 million drams, says Executive DirectorUkraine peace summit set to begin in SwitzerlandNikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in ArmeniaArmenian Revytech and French Thales Presented Modern Cybersecurity SolutionsPaulo Fonseca is the new head coach of Milan17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World ChampionshipThe NA approved the 2023 state budget implementation reportMariam Mkrtchyan wins silver medal at U20 World ChampionshipG7 leaders meeting kicks off in Italy with focus on Ukraine and GazaArmenia became 43rd country to officially join NASA's Artemis AccordsArmenia ambassador to Belarus is called back to Yerevan for consultationsScientists create 3D printer the size of a coin: Where can it be applied?Bianca Censori chooses another extravagant outfit for shopping in TokyoPashinyan: Next logical step will be Armenia's leaving CSTORussian MoD shows footage of warships arriving in Havana after naval drill in AtlanticAzerbaijan spreads another disinformation on fire from Armenian sideG7 summit focused on Ukraine aid, China's support for RussiaArmenia premier: Police conduct yesterday was professionalArchbishop Bagrat Galstanyan: Rally is scheduled at 8pmSituation gets tense outside Armenia government buildingMacron called on moderate politicians to unite to defeat far rightGeorgia received NATO-standard armoured vehicles from TurkeyVladimir Putin received Turkish Foreign MinisterHamas responded to US proposal for a cease-fire in Gaza and demanded complete cease-fireFunds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: ArshakyanIf territorial integrity is recognized, all other issues are resolved: PashinyanWe realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of UkraineWeather anomalies in Europe and TurkeyRussia launches attack on Kyiv: DWUrsula von der Leyen announces billions of euros in aid from the EU for UkraineCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsChief of Armenian Armed Forces General Staff meets with France's Chief of Army StaffFire at famous Bangkok market kills 1,000 animalsAgreement on mutual assistance of customs authorities signed between Armenia and the USAArmenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaborationPM, France ex-premier confer about Armenia’s peace treaty, border delimitation process with AzerbaijanFormer French Prime Minister Arrives in ArmeniaLavrov, Iranian counterpart discuss work on cooperation agreementArmenia parliament vice-speaker: Peace treaty can be signed tomorrow if Azerbaijan shows constructive approachMalawi Vice President and 9 others die in plane crashUS lifts weapons ban on Ukrainian military unit – The Washington PostNorth Korean soldiers briefly cross inter-Korean border, return after warning shotsFour US college instructors injured in China stabbing attackTurkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - RubinyanUN Security Council backs US Israel-Gaza ceasefire planArmenia sees a real opportunity to finalize and sign draft peace treaty with AzerbaijanArmenia-US Strategic Dialogue capstone meeting underway in YerevanPrivate conversation held between Ararat Mirzoyan and James O'Brien in YerevanMayor of Glendale to visit Armenia
Most Popular