Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցել է Երևանում կազմակերպված ծառատունկին (տեսանյութ)
SocietyՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շրջակա տարածքում մասնակցել է Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ծառատունկին: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
Միջոցառմանն ընտանիքի հետ մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:
Վարչապետին զեկուցվել է, որ տարածքում հիմնվել է ժամանակակից ոռոգման համակարգ:
Այսօրվա ծառատունկն անցկացվում է Ծիծեռնակաբերդին հարակից տարածքում և Սարալանջում՝ 10 հեկտար տարածքի վրա:
Կյանքի կոչվող ծրագրով հիմնվում է անտառ-տնկարկ: Կատարվել է սանիտարական էտ և ծառատունկի նպատակով իրականացվել են խրամատների փորման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, այսօրվա ընթացքում տնկվելու է շուրջ հինգ հազար ծառ և երեք հազար թուփ:
Ծառատունկին ներկա էին նաև բոլոր վարչական շրջանների դենդրոլոգները: Այսօր տնկվում են հիմնականում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Ջերմոցատնկարանային վարչությունում աճեցրած տնկիները։
![](disc/05-11-22/7942f9464a3da86024cde92b7758c5dc.jpg)
![](disc/05-11-22/d210922164222308a76d693017d8e122.jpg)
![](disc/05-11-22/f4a286751f4a853656ea8811a011f6f1.jpg)
![](disc/05-11-22/b75d5d91e5b58c20b71f4fbd642cd7a3.jpg)
![](disc/05-11-22/3830cdaff79661f902f1f23264caf691.jpg)
![](disc/05-11-22/78a8a25ca3646d842b8846d5a9171453.jpg)
![](banners/armflix.jpg)