Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1600 դոլարը
World![Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1600 դոլարը](/timthumb.php?src=disc/05-12-22/03ab8eabdb10b50d374cdb5709cfd4a9.jpg&w=780)
Առավոտյան առևտրային նիստի ընթացքում Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1600 դոլարը։ Նախորդ նստաշրջանի ավարտին աճը կազմել է 9,5%՝ ըստ Լոնդոնի ICE բորսայի։
Եվրոպական խոշորագույն կենտրոնի՝ հոլանդական TTF-ի ինդեքսի հունվարյան ֆյուչերսները բացվել են հազար խորանարդ մետրի դիմաց 1584,5 դոլարով: Համեմատության համար նշենք, որ գազի հաշվարկային գինը նախորդ առևտրային օրվա հիման վրա կազմել է 1471,8 դոլար։
Դեկտեմբերի 2-ին Bloomberg-ը եվրոպական ֆոնդային բորսաներում գազի գնի աճը կապել է տարածաշրջան արկտիկական ցիկլոնի ժամանման հետ։ Ջերմաստիճանի նվազումը անհանգստություն է առաջացրել տեղի առեւտրականների շրջանում։
Միաժամանակ, գների աճի միտումը կարող է շարունակվել դեկտեմբերի երկրորդ կեսին, եթե եղանակային պայմանները չբարելավվեն։ Հակառակ դեպքում, հեղուկ բնական գազի պահանջարկը Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի երկրներից կշարունակի աճել համաշխարհային շուկայում սահմանափակ առաջարկի պայմաններում։ Իսկ տեղական ստորգետնյա պահեստարաններում վառելիքի պաշարները կնվազեն։
![](banners/armflix.jpg)