Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանություն անել Արցախի ժողովրդին՝ Գորշ գայլերի և երիտթուրքերի ոճով. Արտակ Բեգլարյան
Blogosphere![Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանություն անել Արցախի ժողովրդին՝ Գորշ գայլերի և երիտթուրքերի ոճով. Արտակ Բեգլարյան](/timthumb.php?src=disc/13-12-22/6048cab9f77453a38f5a43c48c04e8c0.jpg&w=780)
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը լուսանկար է հրապարակել ադրբեջանցի կեղծ «բնապահպանների» ակցիայից ու գրել.
«Այս լուսանկարը ճշգրտորեն արտացոլում է ալիևյան ռեժիմի «էկոլոգների» իրական դրդապատճառները, ովքեր շրջափակում էին իրականացրել Արցախի 120 հազար բնակչության դեմ։
Արցախի միակ ճանապարհը փակած ադրբեջանցի այս հետախույզը մի ձեռքով բռնել է բնապահպանական պաստառ, մյուսով ցույց է տալիս Գորշ գայլերի ժեստը։
Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանություն անել Արցախի ժողովրդին՝ Գորշ գայլերի և երիտթուրքերի ոճով»,-գրել է նա:
![](disc/13-12-22/0731a7d7c6e0d1d78d25a6c4dba5bdc1.jpg)
![](banners/armflix.jpg)