Հռոմի Պապը հայտնել է՝ ինչ սուրբծննդյան նվեր կցանկանար ստանալ
Armenian Press![Հռոմի Պապը հայտնել է՝ ինչ սուրբծննդյան նվեր կցանկանար ստանալ](/timthumb.php?src=disc/17-12-22/0835747c54391d9300abf3fe24a380e2.jpg&w=780)
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իսպանական ABC թերթին հայտնել է, որ կցանկանար «մի փոքր խաղաղություն» ստանալ՝ որպես Սուրբ Ծննդի նվեր։
Պոնտիֆիկոսի հարցազրույցը հրապարակվել է նրա ծննդյան 86-ամյակի առթիվ՝ դեկտեմբերի 17-ին։
«Մի փոքր խաղաղություն։ Քանի՜ պատերազմ կա աշխարհում։ Մեր աչքի առաջ է Ուկրաինան, բայց եկեք հիշենք Մյանմարը, Եմենը, Սիրիան, որտեղ մարդիկ կռվում են արդեն տասներեք տարի»,- ասել է սրբազանը՝ պատասխանելով Սուրբ Ծննդյան նվերի մասին լրագրողների հարցին։
Նա նաև ասել է, որ իր աշխատանքում ամենադժվարը «փողոցներով քայլելու անկարողությունն է»։ Հոգևորականը նշել է, որ երբ ապրել է Բուենոս Այրեսում, դեռևս Պապ դառնալուց առաջ, իրեն բավականին ազատ է զգացել, օգտվել է հասարակական տրանսպորտից։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (աշխարհի անունը՝ Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում, իտալացի ներգաղթյալների ընտանիքում։ 2013 թվականի մարտի 13-ին կարդինալները նրան ընտրեցին 266-րդ Պապ։ Ֆրանցիսկոսը դարձավ Լատինական Ամերիկայի առաջին պոնտիֆիկոսը և ճիզվիտների կաթոլիկ միաբանության առաջին Պապը:
![](banners/armflix.jpg)