Օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին ներկայացվել են ՀՀ անվտանգային միջավայրը
Political![Օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին ներկայացվել են ՀՀ անվտանգային միջավայրը](/timthumb.php?src=disc/21-12-22/92a97562480746745b1c914de38f0d59.jpg&w=780)
Դեկտեմբերի 21-ին ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։
Տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ընթացքում ամփոփվել են ընթացիկ տարում իրականացրած աշխատանքները, հյուրերին ներկայացվել է բրիֆինգ ՀՀ անվտանգային միջավայրի և պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։
Նշվել է, որ 2023 թ. ակնկալվում է առավել դինամիկ համագործակցություն ռազմադիվանագիտական ոլորտում։
![](banners/armflix.jpg)