Կոշտան կարող է պայմանագիր կնքել Բավարիայի հետ
Sport![Կոշտան կարող է պայմանագիր կնքել Բավարիայի հետ](/timthumb.php?src=disc/13-01-23/2662a2fba7334ea43f82f9209dfd7e84.jpg&w=780)
«Պորտուի» դարպասապահ Դիոգու Կոշտան կարող է տեղափոխվել Գերմանիայի առաջնություն:
Լրագրող Բրունու Անդրադեն հայտնում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան», որը ցանկանում է ուժեղացնել դարպասապահի դիրքը հունվարին, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ է սպասել նաև մինչև ամառ:
Մյունխենցիները մի քանի դարպասապահների են դիտարկում, այդ թվում Կոշտային: Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը, հրաժարագինը կազմում է 75 մլն եվրո,-հայտնում է armsport-ը։
ԱԱ-2022-ում Կոշտան Պորտուգալիայի հավաքականի հիմնական դարպասապահն էր և մասնակցել է բոլոր 5 խաղերին:
![](banners/armflix.jpg)