Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թեհրան՝ մասնակցելու Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համաժողովին
SocietyՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 19-21-ը կմեկնի Իրանի Իսլամական Հանարպետություն՝ Թեհրանում մասնակցելու Ազդեցիկ կանանց առաջին միջազգային համաժողովին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ավանեսյանին Թեհրան գործուղելու մասին որոշումից տեղեկանում ենք, որ նախարարի՝ Իրան գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: