Ոսկեվազ գյուղում գտնվող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ում հրդեհ է բռնկվել, այրվել են կենցաղային իրեր
Emergency Case![Ոսկեվազ գյուղում գտնվող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ում հրդեհ է բռնկվել, այրվել են կենցաղային իրեր](/timthumb.php?src=disc/19-01-23/2f8a33ade2b7ab351af6f8ac20020112.jpg&w=780)
Հունվարի 19-ին՝ ժամը 11:08-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ գյուղում գտնվող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ օժանդակ շինությունում այրվում են կենցաղային իրեր և թղթի թափոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։26-ին, մարվել՝ 11։40-ին։ Այրվել են կենցաղային իրեր։
![](banners/armflix.jpg)