Չեմպիոնների լիգա. փետրվարի 22-ին կկայանան «Լայպցիգ»-«Մանչեսթեր Սիթի», «Ինտեր»-«Պորտու» խաղերը
Sport![Չեմպիոնների լիգա. փետրվարի 22-ին կկայանան «Լայպցիգ»-«Մանչեսթեր Սիթի», «Ինտեր»-«Պորտու» խաղերը](/timthumb.php?src=disc/22-02-23/df1dc24c0570501dc6e391c799be84a5.jpg&w=780)
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում փետրվարի 22-ին կկայանա «Փլեյ-օֆֆ»-ի ևս երկու հանդիպում:
Միլանի «Ինտեր»-ը սեփական հարկի տակ` «Սան Սիրո» մարզադաշտում, կընդունի պորտուգալական «Պորտու»-ին: Ընդհանուր առմամբ՝ այս թիմերը միմյանց դեմ 4 հանդիպում են անցկացրել. 2 անգամ հաղթել է «Ինտեր»-ը, մեկ անգամ` «Պորտու»-ն, մեկ խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի հաշվով:
Օրվա մյուս խաղում գերմանական «Լայպցիգ»-ը տանը կմրցի անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: Երկու թիմերը մեկական անգամ են հաղթանակ տոնել իրար դեմ խաղերում:
Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:
![](banners/armflix.jpg)