EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in Tbilisi Prime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian Fund Ukraine peace summit set to begin in Switzerland Nikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in Armenia 17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World Championship The NA approved the 2023 state budget implementation report Azerbaijan spreads another disinformation on fire from Armenian side G7 summit focused on Ukraine aid, China's support for Russia Macron called on moderate politicians to unite to defeat far right Funds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: Arshakyan 

Ասստղագուշակ՝ մարտի 4-ի համար

Horoscope

Խոյ.  Զգույշ եղեք, հիմա ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես կուզեիք, բայց շատ շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը, պետք է միայն սպասել: Ցանկալի չէ ղեկավարության հետ քննարկել կարևոր հարցեր, հայացքների անհամապատասխանությունը կարող է լուրջ կոնֆլիկտի պատճառ դառնալ:

Կարևոր գնումներ մի արեք, իսկ ավելի լավ է ընդհանրապես խանութներ մի գնացեք, անիմաստ գնումներ անելու ռիսկը մեծ է: Գործնական ակտիվությունը նվազել է, այս նշանի շատ ներկայացուցիչներ ընդհանրապես նախընտրում են ոչինչ չանել, չնայած գիտեն` դա կարող է տհաճությունների պատճառ դառնալ:

Ցուլ. Չնայած բացասական միտումների ազդեցությունն իրենն անում է, մի կորցրեք լավատեսությունը, փոքր անհաջողությունների վրա ուշադրություն մի դարձրեք և շարունակեք շարժվել դեպի ձեր նպատակը, նույնիսկ եթե շրջապատողներին այն անիրական է թվում: Հարմար օր է նոր գործ ձեռնարկելու և ձեր ուժերը փորձելու այն ոլորտում, որը վաղուց գրավում է ձեզ:

Վատ օր չէ նաև ուղևորությունների համար, կարելի է մեծ ճամփորդություններ ձեռնարկել և գնել դրա համար անհրաժեշտ ամեն ինչ: Շատ ցուլերի կհաջողվի դրական փոփոխություններ արձանագրել անձնական կյանքում` ժամանակին նախաձեռնողականություն ցուցաբերելու և հանգամանքների բարենպաստ դասավորությունից օգտվելու շնորհիվ:

Երկվորյակներ. Հարմար օր է հետաքրքիր և կարևոր գործ, մասշտաբային նախագիծ սկսելու համար, որի վրա դուք երկար կաշխատեք: Կհաջողվի հուսալի համախոհներ գտնել և վերականգնել հարաբերությունը հին գործընկերների հետ: Շատ երկվորյակների համար օրը կնշանավորվի ազդեցիկ անձնավորության հետ ծանոթությամբ, ում հովանավորչությունը օգտակար կլինի:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ օր է: Երկվորյակները կես խոսքից հասկանում են մտերիմներին, լեզու են գտնում նրանց հետ, ովքեր իրենց համար թանկ են: Երեկոյան ձեզ կհաջողվի հաճելի անակնկալ պատրաստել սիրելիի համար:

Խեցգետին. Մի հրաժարվեք ձեր առջև դրված նպատակներից, մի շեղվեք ընտրած ուղուց, ինչ էլ որ ասեն շրջապատի մարդիկ. ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, եթե գործեք հետևողական և համառ: Հնարավոր են մանր անախորժություններ աշխատավայրում, տարակարծություններ գործընկերների և ղեկավարության հետ, բայց արագ և առանց ավելորդ ջանքերի կհաջողվի վերականգնել խաղաղությունը:
Հարմար օր է ուղևորությունների, ինչպես նաև դրանց հետ կապված փաստաթղթերի ձևակերպման համար: Դուք հեշտ եք ծանոթություններ հաստատում, բայց չեք շտապում մերձենալ այն մարդկանց հետ, ովքեր ձեզ դուր են եկել` ցանկանալով նախապես լավ ուսումնասիրել նրանց` հիասթափություններից խուսափելու համար:

Առյուծ. Չայած որ օրն անհաջող է, վհատվել պետք չէ, հաջորդը բոլոր առումներով ավելի լավը կլինի: Ձեզնից այսօր շատ բան չի պահանջվում. լինել համբերատար և նրբանկատ, չտրվել սադրանքներին, հետևել բարեկրթության կանոններին և ավանդույթներին: Բացի դրանից` աշխատեք պահպանել ձեր հեղինակությունը և բանբասանքների առիթ չտալ:

Հնարավոր են տարաձայնություններ տանը և աշխատավայրում, բայց կխուսափեք կոնֆլիկտից ձեր հումորի զգացումի և ինքնահեգնանքի շնորհիվ: Կենսական ներուժը բարձր է, վատ ինքնազգացողությունը` քիչ հավանական:

Կույս. Ժամանակն է շրջապատի հետ հարաբերություններում փոփոխություններ մտցնել, օրինակ, նվազագույնի հասցնել այն մարդկանց հետ շփումը, ովքեր փչացնում են ձեր տրամադրությունը, քննադատում և հիշեցնում ձեր թերությունների մասին: Վատ չէր լինի նաև ղեկավարության հետ քննարկել այն հարցերը, որոնք անհանգստացրել են ձեզ վերջին շրջանում. նույնիսկ եթե պատասխանը ձեր սրտով չլինի, դու տեղեկացված կլինեք` ճիշտ որոշում կայացնելու համար:

Ազատ ժամանակը ճիշտ կլինի անցկացնել տանը, շփվել մտերիմների հետ, ցանկալի է հրաժարվել աշխարհիկ միջոցառումներին մասնակցելուց, իսկ նոր ծանոթների հետ խորհուրդ է տրվում զգույշ լինել:

Կշեռք. Օրը վատ չի դասավորվում: Միգուցե դուք չգրանցեք բոլոր մասնագիտական հաղթանակները, որոնց հույսն ունեիք, բայց կհասնեք որոշակի հաջողությունների և կկարողանաք հպարտանալ դրանցով: Օրը լավ կանցնի մտավոր աշխատանքի և ապագայի հետ կապված պլաններ կազմելու համար, կարելի է լուծել ֆինանսական և սեփականության հետ կապված հարցեր: Նոր ծանոթությունները բարենպաստ գործնական համագործակցության և նոր սիրավեպի սկիզբ կդնեն:

Ստեղծագործական ներուժը բարձր է, ձեր գաղափարները լավն են, որոշումները` յուրօրինակ և հաջող: Եթե այսօր կցանկանաք որևէ շրջադարձային փոփոխություն անել անձնական կյանքում, մի կասկածեք, ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

Կարիճ. Օրվա սկզբում պետք է շատ զգույշ լինել, ոչ բարենպաստ միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, իսկ սխալների հավանականությունը` բարձր: Բայց աստիճանաբար իրադրությունը կլավանա, երեկոն կլինի ավելի հաճելի և հետաքրքիր: Կմեծանա ստեղծագործական պոտենցիալը, լավ է զարկ  տալ երևակայությանը,  իսկ ազատ ժամանակը ծախսել սիրելի զգաղմունքների համար:

Մեծ է նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու գայթակղությունը, ի դեպ, դուք այդքան էլ չեք զննում կոնկրետ թեկնածուին, այլ վստահում եք ձեր ինտուիցիային, որն էլ կարող է խաբել ձեզ: Մի շտապեք:

Աղեղնավոր. Ժամանակը զուր մի վատնեք: Օրը բարենպաստ է և դրանից պետք է օգտվել առաջին հերթին դրված մասնագիտական նպատակներին հասնելու համար: Ձեզ մոտ հիմա ամեն ինչ շատ ավելի լավ է ստացվում, քան նախկինում, շրջապատը կզարմանա ձեր հաջողությամբ: Եվ թող ձեզ չանհանգստացնի, որ մեկը ձեզ թաքուն նախանձում է, միևնույն է, նա ձեզ վնաս տալ չի կարող:

Օրը բարենպաստ է խելացի և հետաքրքիր մարդկանց հետ շփումների համար: Եթե այդպիսիք ձեր ծանոթների մեջ չկան, մի հուսահատվեք, համապատասխան ծանոթություններ հաստատելու շանսերը մեծ են:

Այծեղջյուր. Ամեն ինչ այնքան էլ վատ չէ, միակ վհատեցնող փաստն այն է, որ իրադարձություններն այնքան էլ արագ չեն ծավալվում, որքան կուզեիք: Հաղթանակները հեշտ չեն տրվում: Պատրաստ եղեք ջանք թափելու և քրտնաջան աշխատելու. հիշեք` պարգևը ձեզ չի հիասթափեցնի: Պետական կազմակերպությունների ներկայացուցիչների և չինովնիկների հետ շփման համար բարենպաստ օր է: Կարելի է քննարկել աշխատավայրում ձեր առաջխաղացման և աշխատավարձի բարձրացման հետ կապված հարցեր:

Օրը չեզոք է անձնական հարաբերությունների տեսանկյունից, եթե ցանկանում եք իրավիճակը դեպի լավը փոխել, ցուցաբերեք նախաձեռնողականություն:

Ջրհոս. Շատ հաջող օր է, ամեն ինչ ձեզ հեշտ է տրվում: Կարելի է խախտել ավանդույթները, վարվել ուզածի պես, նույնիսկ եթե շրջապատը հավանություն չտա: Ընկերներն ու համախոհները կօգնեն ձեզ, բայց առանց նրանց օգնության էլ դուք կկարողանաք հասնել ձեր ուզածին, այնպես որ որոշեք` ինչն է ձեզ համար ավելի կարևոր` համախոհների մասնակցությո՞ւնը, թե՞ գործողությունների ազատությունը:

Մասնագիտական հեռանկարներ են բացվում, հնարավոր է կարիերայի աճ: Շատ ջրհոսների հաջողվում է լավ վաստակել կամ էլ գտնել եկամտի նոր աղբյուրներ:

Ձկներ. Օրը բարենպաստ կլինի մասնագիտական նպատակներին հասնելու և ստեղծագործական էքսպերիմենտների տեսանկյունից: Ձեր որոշումները ստանդարտ չեն, արարքներն օրիգինալ են, և զարմանալի չէ, որ դուք կգրավեք շրջապատի ուշադրությունը: Հարմար օր է նոր գործի և աշխատավայրի փոփոխության համար:

Ֆիզիկական վարժությունները և սպորտով զբաղվելը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Ընկերների հետ հանդիպումները և ռոմանտիկ ժամադրությունները հաճելի տպավորություն կթողնեն: Կարելի է գնումներ կատարել և թարմացնել պահարանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiPrime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian FundHayastan All-Armenian Fund's support to Karabakh compatriots amounted to around 680 million drams, says Executive DirectorUkraine peace summit set to begin in SwitzerlandNikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in ArmeniaArmenian Revytech and French Thales Presented Modern Cybersecurity SolutionsPaulo Fonseca is the new head coach of Milan17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World ChampionshipThe NA approved the 2023 state budget implementation reportMariam Mkrtchyan wins silver medal at U20 World ChampionshipG7 leaders meeting kicks off in Italy with focus on Ukraine and GazaArmenia became 43rd country to officially join NASA's Artemis AccordsArmenia ambassador to Belarus is called back to Yerevan for consultationsScientists create 3D printer the size of a coin: Where can it be applied?Bianca Censori chooses another extravagant outfit for shopping in TokyoPashinyan: Next logical step will be Armenia's leaving CSTORussian MoD shows footage of warships arriving in Havana after naval drill in AtlanticAzerbaijan spreads another disinformation on fire from Armenian sideG7 summit focused on Ukraine aid, China's support for RussiaArmenia premier: Police conduct yesterday was professionalArchbishop Bagrat Galstanyan: Rally is scheduled at 8pmSituation gets tense outside Armenia government buildingMacron called on moderate politicians to unite to defeat far rightGeorgia received NATO-standard armoured vehicles from TurkeyVladimir Putin received Turkish Foreign MinisterHamas responded to US proposal for a cease-fire in Gaza and demanded complete cease-fireFunds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: ArshakyanIf territorial integrity is recognized, all other issues are resolved: PashinyanWe realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of UkraineWeather anomalies in Europe and TurkeyRussia launches attack on Kyiv: DWUrsula von der Leyen announces billions of euros in aid from the EU for UkraineCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsChief of Armenian Armed Forces General Staff meets with France's Chief of Army StaffFire at famous Bangkok market kills 1,000 animalsAgreement on mutual assistance of customs authorities signed between Armenia and the USAArmenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaborationPM, France ex-premier confer about Armenia’s peace treaty, border delimitation process with AzerbaijanFormer French Prime Minister Arrives in ArmeniaLavrov, Iranian counterpart discuss work on cooperation agreementArmenia parliament vice-speaker: Peace treaty can be signed tomorrow if Azerbaijan shows constructive approachMalawi Vice President and 9 others die in plane crashUS lifts weapons ban on Ukrainian military unit – The Washington PostNorth Korean soldiers briefly cross inter-Korean border, return after warning shotsFour US college instructors injured in China stabbing attackTurkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - RubinyanUN Security Council backs US Israel-Gaza ceasefire planArmenia sees a real opportunity to finalize and sign draft peace treaty with AzerbaijanArmenia-US Strategic Dialogue capstone meeting underway in YerevanPrivate conversation held between Ararat Mirzoyan and James O'Brien in Yerevan
Most Popular