Բուլղարիայում հայտարարել են Ադրբեջանից լրացուցիչ ծավալների գազ գնելու պատրաստակամության մասին
World![Բուլղարիայում հայտարարել են Ադրբեջանից լրացուցիչ ծավալների գազ գնելու պատրաստակամության մասին](/timthumb.php?src=disc/11-03-23/b755c0cc2d76a5ac1721ccc604f50d9f.jpg&w=780)
Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է գնել ադրբեջանական գազի լրացուցիչ ծավալներ, քանի որ վառելիքի փոխադրման երկրի հնարավորություններն ամեն ամիս ավելանում են։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, փոխանցում է Интерфакс-ը։
«Մենք պատրաստ ենք ադրբեջանական գազի լրացուցիչ ծավալներ փոխադրել՝ համատեղելով Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի և Սլովակիայի գազափոխադրման օպերատորների հնարավորություններն ու ջանքերը։ Հիմա որոշումը ձերն է»,- ասել է նա։
![](banners/armflix.jpg)