ՊԵԿ-ն ու ՔԿ-ն խուզարկություններ են իրականացնում «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում
Right![ՊԵԿ-ն ու ՔԿ-ն խուզարկություններ են իրականացնում «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում](/timthumb.php?src=disc/01-04-23/6071aab8678777f5c896ac2499109c4f.jpg&w=780)
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ու ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություններ են իրականացնում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում։ Այս մասին 24News-ին ասաց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ խուզարկությունները պայմանավորված են ստվերային շրջանառության մասին փոխանցված ինֆորմացիայով։
Սերգեյ Առաքելյան
![](banners/armflix.jpg)