Իրավախախտումներ հայտնաբերվե՞լ են հեղուկ գազի շուկայում. ՄՊՀ-ն դիտարկել է գնային փոփոխությունները
Economy![Իրավախախտումներ հայտնաբերվե՞լ են հեղուկ գազի շուկայում. ՄՊՀ-ն դիտարկել է գնային փոփոխությունները](/timthumb.php?src=disc/03-05-23/ecb89847bf2d426856256f5cb37167f2.jpg&w=780)
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախնական ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում, մասնավորապես դիտարկվել են վերջին շրջանում արձանագրված գնային փոփոխությունները:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ շուկան խիստ մրցակցային է. հեղուկ գազի ներմուծում են իրականացնում 86 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից առավել խոշոր տնտեսավարողի՝ շուկայում ունեցած մասնաբաժինը կազմում է շուրջ 10 տոկոս, հետևաբար շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունները բնորոշ չեն մրցակցային շուկաներին:
![](banners/armflix.jpg)