Հայկական կողմը գործողության չի նախապատրաստվում, Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում
Society![Հայկական կողմը գործողության չի նախապատրաստվում, Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում](/timthumb.php?src=disc/11-05-23/988d9adc537bd3e7e996781b2ac66eb1.jpg&w=780)
Ժամը 10:45-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Սոթքի ուղղությամբ վաղ առավոտյան սադրանք սանձազերծած Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը գործողության է նախապատրաստվում, հերթական ապատեղեկատվությունն է:
Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
![](banners/armflix.jpg)