Բաքուն և Թբիլիսին քննարկել են Արցախի «հայ բնակչության վերաինտեգրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը»
Georgia![Բաքուն և Թբիլիսին քննարկել են Արցախի «հայ բնակչության վերաինտեգրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը»](/timthumb.php?src=disc/19-06-23/dac04f2e7fd64052c35065ea167d3c54.jpg&w=780)
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել են ադրբեջանա-վրացական քաղաքական խորհրդակցություններ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Քննարկվել են երկրների միջև քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Ադրբեջանի Հանրապետության փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը վրացի գործընկերներին տեղեկացրել է Արցախի «հայ բնակչությանը ադրբեջանական հասարակությանը վերաինտեգրելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի և դրան Երևանի կողմից խոչընդոտելու մասին»։
![](banners/armflix.jpg)