Մահացել է «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկու կինը
RussiaՄահացել է ռուսական «Краснодар» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ և «Магнит»-ի հիմնադիր Սերգեյ Գալիցկու կինը՝ Վիկտորյա Գալիցկայան։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը։
Նշվում է, որ Վիկտորիան մահացել է հունիսի 14-ին։ Վերջին անգամ նա բուժման կուրս էր անցնում Իտալիայում։
«Краснодар» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 2008 թվականին, իսկ 2011 թվականին մտել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա։ Թիմը երեք անգամ դարձել է ազգային առաջնության բրոնզե մեդալակիր (2014/15, 2018/19, 2019/20)։
«Краснодар»-ը նախորդ մրցաշրջանում զբաղեցրեց վեցերորդ տեղը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: