EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in Tbilisi Prime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian Fund Ukraine peace summit set to begin in Switzerland Nikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in Armenia 17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World Championship The NA approved the 2023 state budget implementation report Azerbaijan spreads another disinformation on fire from Armenian side G7 summit focused on Ukraine aid, China's support for Russia Macron called on moderate politicians to unite to defeat far right Funds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: Arshakyan 

Հուլիսի 5-ի աստղագուշակ

Horoscope

Խոյ. Այսօր կարող եք հույսը դնել ձեռնտու գործարքի վրա, որից խոշոր եկամուտ կստանաք: Օրը մեծապես կապված է գործարար ունակությունների վառ դրսևորման հետ: Այն նաև բարենպաստ է հիվանդներին ու կարիքավորներին օգնության հասնելու, ցանկացած հասարակայնորեն զգալի արժեք ներկայացնող նախագծում մասնակցելու համար: Ձեր խանդավառությունը վարակիչ է, և ինչին էլ որ դուք ձեռնամուխ եք լինում, կարող եք չկասկածել, որ անմիջապես կգտնվեն համախոհներ ու օգնականներ: Ձեր հովանավոր կարող է դառնալ բավական ազդեցիկ մի մարդ, ում համար գործնականում ոչ մի անհնար բան չկա:

Ցուլ. Օրը զգուշավորություն է պահանջում, այն շատ ավելի բարդ ու ոչ միանշանակ է, քան կարող է  առաջին հայացքից թվալ: Տեղի ունեցող իրադարձությունները նշանի որոշ ներկայացուցիչների համար անսպասելի են և ցավոք, բոլորին չէ, որ հաջողվում է ճիշտ կողմնորոշվել: Առավել անհաջողակներին սպասում են լուրջ ֆինանսական կորուստներ:

Ճշգրիտ եղեք ձեր հաշվարկներում, թույլ մի տվեք անփութություններ փաստաթղթեր լրացնելիս: Օրը բարենպաստ է ոչ պաշտոնական շփումների, ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրության համար: Կարելի է ոչ խոշոր գնումներ կատարել:

Երկվորյակներ. Այսօր ձգտեք խուսափել ցանկացած ռիսկային ձեռնարկումներից. հավանականությունը, որ ձեր բախտը կբերի և դրանք հաջողությամբ կպսակվեն, նվազագույն է: Ցանկալի չէ կարևոր որոշումները միայնակ կայացնելը, նախընտրեք խորհրդակցել ձեր համար վստահելի մարդու հետ: Մեծ է բիզնեսում սխալներ թույլ տալու հավանականությունը:

Այսօր դուք, ինչպես երբեք, հակված եք չմտածված, ծայրահեղ քայլերի: Երբեմն դուք շոկի մեջ եք գցում շրջապատի մարդկանց, նրանց մոտ նյարդայնություն առաջացնելով: Սակայն կգտնվի մեկը, ով լիովին կկիսի ձեր վարքագիծը:

Խեցգետին. Օրը հագեցած է և հետաքրքիր, այն լի կլինի բազմաթիվ իրադարձություններով: Դուք հաճույքով ներգավվում եք հասարակական միջոցառումներին, նախաձեռնողականություն եք ցուցաբերում աշխատավայրում և տանը: Օրը բարենպաստ է ցանկացած հարաբերություններ սկսելու համար, սակայն պետք է պատրաստ լինեք այն բանին, որ մարդը, ում հետ կսկսեք շփվել, ձեզ բազմաթիվ անակնկալներ կմատուցի:

Ձեզ միշտ չէ, որ կհաջողվի ավարտին հասցնել ձեռնարկած գործերը, իրականացնել մտահղացումները: Հիշեք` պարտադիր չէ ամեն ինչ անել միայնակ, կարելի է և օգնականներ գտնել:

Առյուծ. Այսօր ձեր ճանապարհին կարող են բազմաթիվ արգելքներ հանդիպել, որոնց հաղթահարումը ձեզանից մեծ եռանդ ու ժամանակ կխլի: Հնարավոր են խնդիրներ շփումներում, քանի որ ձեզ ոչ միշտ է հաջողվում ձեր տեսակետը հանգիստ հասցնել շրջապատին: Նման օրը ցանկալի չէ կարևոր որոշումներ կայացնել, հատկապես` երբ դրանք վերաբերում են համատեղ գործունեությանն ու ամուսնությանը:

Օրվա երկրորդ կեսը ձեզ տհաճ անակնկալ կմատուցի: Այդ պահին դուք հատկապես պետք է ուշադիր լինեք ձեր մտերիմների նկատմաբ, քանի որ նրանք ձեր կարիքն ունեն:

Կույս. Բավական բեղմնավոր օր է, միևնույն չափով հարմար ինչպես համատեղ, այնպես էլ` ինքմնուրույն աշխատանքի համար: Կարելի է ձեռնամուխ լինել լիովին նոր գործերի, չվախենալով անհաջողությունից` այսօր աստղերը պատրաստ են ձեզ սատարել: Արագորեն ընդլայնվում է ձեր աշխարհայացքը և դուք օրվա ընթացքում նոր շատ բան կսովորեք:

Օրվա երկրորդ կեսը կանցնի հանդիպումների մեջ: Հնարավոր է ռոմանտիկ հրապույր, որը հետագայում կարող է ձեզ համար բուռն էմոցիաների աղբյուր դառնալ, իսկ այդ էմոցիաները ոչ միայն հաճելի են, այլև ձեզ շատ ցավ կպատճառեն:

Կշեռք. Այսօր հաջողության հասնելու համար պետք է շատ չարչարվել, սակայն ձեզ համար դա խնդիր չէ. ձեր  կենսական ներուժը բարձր է, և դուք հաճույքով եք անում ցանկացած գործ: Հնարավոր է բազմախոստում բիզնես-գաղափարի առաջացում, որը դուք կուղղորդեք ինքնուրույն պրոֆեսիոնալ լողորդության:

Ճիշտ ժամանակին կարևոր տեղեկություններ կստանաք, և դրա հիման վրա  ճիշտ և կարևոր որոշում կկայացնեք: Կստեղծվի առիթ ուրախ ընտանեկան տոնախմբության համար: Ընդհանուր  առմամբ, օրը հարմար է երեկույթների, հյուրասիրության համար:

Կարիճ. Այսօր պետք է պատրաստ լինեք տհաճ անակնկալներին: Դրանք, ցավոք, ի հայտ են գալու կյանքի բոլոր ոլորտներում: Աշխատավայրում ծագում են թյուրիմածություններ, և միշտ չէ, որ կկարողանաք միանգամից իրավիճակից դուրս գալու ելքը գտնել: Զգույշ եղեք դաշնակիցներ գտնելու հարցում, մի համաձայնվեք նրանց հետ, ովքեր քննարկման կդնեն խելացնորհ գաղափարներ, իրականությունից հեռու պլաններ:

Անբարենպաստ օր է գործարքներ կնքելու համար, և հատկապես խոսքը գնում է խոշորների մասին: Ցանկալի չէ համատեղ գնումներ և ներդրումներ անել, տնօրինել ուրիշների գումարները:

Աղեղնավոր. Բարենպաստ օր է աշխատանքի համար, սակայն ստեղծագործ խնդիրներից ավելի լավ է հրաժարվեք: Դուք հեշտությամբ եք կարգավորում բոլոր այն գործերը, որոնք պահանջում են նստակյացություն, համբերություն և կենտրոնացում: Հնարավոր է որ իրենց մասին հիշեցնել տան վաղեմի խնդիրները, սակայն դուք դրանք կհարթեք շնորհիվ հին ընկերոջ օգնության:

Հաջող օր է ֆինանսական առումով, և չնայած բազմաթիվ գայթակղություններին, դուք կկարողանաք վերահսկել ծախսերը: Զգուշավորությունը ձեզ կօգնի խուսափել սխալներից, և այնուամենայնիվ չեք կարողանա լավագույնս օգտագործել ձեր հնարավորությունները:

Այծեղջյուր. Օրվա առաջին կեսը կլինի բարդ և կանցնի լարված մթնոլորտում: Այդ ժամանակահատվածի իրադարձությունները կպարգևեն բազմաթիվ տհաճ էմոցիաներ: Ստիպված եք լինելու հրաժարվել ծրագրված գործերից: Բացառված չէ, որ ստիպված լինեք նաև ճշգրտումներ մտցնել ձեր կյանքի գլոբալ բնույթի նպատակներում: Հիշեք, որ ձեր կենսափորձը կարող է բավարար չլինել ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար:

Կարող են անսպասելի գաղափարներ ծագել, որոնց իրականացումը կբարելավի ձեր ֆինանսական վիճակը: Հարմար օր է աշխարհիկ միջոցառումների այցելելու, նոր ծանոթություններ հաստատելու համար:

Ջրհոս. Օրը կապված է զգալի ծախսերի հետ, հնարավոր են լուրջ կորուստներ: Դուք ոչ միայն գերագնահատում եք ձեր ֆինանսական հնարավորությունները, այլև դառնում եք ձեր բոլոր ցանկությունների գերին, ինչը անհարմարություններ է ստեղծում ոչ միայն ձեր շրջապատի համար, այլև հեռանկարում նաև` ձեզ: Աստղերը խորհուրդ են տալիս միայնակ մնալ, մտորել անցած օրերի իրադարձությունների շուրջ, եզրահանգումներ անել:

Ցանկալի չէ այսօր նոր պաշտոն ստանձնելը: Նախաձեռնողականությունը, ստեղծագործական որոնումները, փորձարարությունը ողջունելի են միայն անձնական կյանքում:

Ձկներ. Իրադարձությունները զարգանում են ոչ այնպես, ինչպես դուք կցանկանայիք, սակայն, դրանով հանդերձ, գործերն այնքան վատ չեն, որնքա առաջին հայացքից կարող է թվալ: Հնարավոր է վաղեմի կոնֆլիկտի հարթում, պրոֆեսիոնալ և անձնական բնույթի տարաձայնությունների կարգավորում: Այո, դուք ստիպված կլինեք գնալ զիջումների, սակայն ձեր կողմից զոհողությունը մեծ չի լինի: Օրը բավական հարմար է վաղուց ձեր գլխում հասունացող ստեղծագործական գաղափարների իրականացման համար: Հաջող գործարքի կնքումը ձեզ լուրջ եկամուտներ կապահովի: Նպատակահարմար է սպորտով, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiPrime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian FundHayastan All-Armenian Fund's support to Karabakh compatriots amounted to around 680 million drams, says Executive DirectorUkraine peace summit set to begin in SwitzerlandNikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in ArmeniaArmenian Revytech and French Thales Presented Modern Cybersecurity SolutionsPaulo Fonseca is the new head coach of Milan17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World ChampionshipThe NA approved the 2023 state budget implementation reportMariam Mkrtchyan wins silver medal at U20 World ChampionshipG7 leaders meeting kicks off in Italy with focus on Ukraine and GazaArmenia became 43rd country to officially join NASA's Artemis AccordsArmenia ambassador to Belarus is called back to Yerevan for consultationsScientists create 3D printer the size of a coin: Where can it be applied?Bianca Censori chooses another extravagant outfit for shopping in TokyoPashinyan: Next logical step will be Armenia's leaving CSTORussian MoD shows footage of warships arriving in Havana after naval drill in AtlanticAzerbaijan spreads another disinformation on fire from Armenian sideG7 summit focused on Ukraine aid, China's support for RussiaArmenia premier: Police conduct yesterday was professionalArchbishop Bagrat Galstanyan: Rally is scheduled at 8pmSituation gets tense outside Armenia government buildingMacron called on moderate politicians to unite to defeat far rightGeorgia received NATO-standard armoured vehicles from TurkeyVladimir Putin received Turkish Foreign MinisterHamas responded to US proposal for a cease-fire in Gaza and demanded complete cease-fireFunds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: ArshakyanIf territorial integrity is recognized, all other issues are resolved: PashinyanWe realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of UkraineWeather anomalies in Europe and TurkeyRussia launches attack on Kyiv: DWUrsula von der Leyen announces billions of euros in aid from the EU for UkraineCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsChief of Armenian Armed Forces General Staff meets with France's Chief of Army StaffFire at famous Bangkok market kills 1,000 animalsAgreement on mutual assistance of customs authorities signed between Armenia and the USAArmenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaborationPM, France ex-premier confer about Armenia’s peace treaty, border delimitation process with AzerbaijanFormer French Prime Minister Arrives in ArmeniaLavrov, Iranian counterpart discuss work on cooperation agreementArmenia parliament vice-speaker: Peace treaty can be signed tomorrow if Azerbaijan shows constructive approachMalawi Vice President and 9 others die in plane crashUS lifts weapons ban on Ukrainian military unit – The Washington PostNorth Korean soldiers briefly cross inter-Korean border, return after warning shotsFour US college instructors injured in China stabbing attackTurkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - RubinyanUN Security Council backs US Israel-Gaza ceasefire planArmenia sees a real opportunity to finalize and sign draft peace treaty with AzerbaijanArmenia-US Strategic Dialogue capstone meeting underway in YerevanPrivate conversation held between Ararat Mirzoyan and James O'Brien in Yerevan
Most Popular