Հայկական լավաշը՝ աշխարհի լավագույն հացերի վարկանիշային աղյուսակում
Science and culture![Հայկական լավաշը՝ աշխարհի լավագույն հացերի վարկանիշային աղյուսակում](/timthumb.php?src=disc/08-07-23/8ad70b805e634c3a0b9ce891bf191e27.jpg&w=780)
Հայկական լավաշն աշխարհի լավագույն հացերի վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը՝ ըստ TasteAtlas կայքի։
2014 թվականի նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը
![](disc/08-07-23/51dd6e91153c4142c23791a3e4b35941.jpg)
![](banners/armflix.jpg)