Թուրքիայի ԱԳ նախարարն ու Բլինքենը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Turkey![Թուրքիայի ԱԳ նախարարն ու Բլինքենը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը](/timthumb.php?src=disc/05-08-23/a9dd1f53046fa55744c152359c5dca1e.jpg&w=780)
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև սևծովյան հացահատիկի գործարքի վերսկսումը, Սև ծովում անվտանգությունը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը։
![](banners/armflix.jpg)