ԱՊՀ խաղեր․ Նարե Գաբրիելյանը՝ արծաթե մեդալակիր
Other![ԱՊՀ խաղեր․ Նարե Գաբրիելյանը՝ արծաթե մեդալակիր](/timthumb.php?src=disc/08-08-23/83e96c8557c21b496be9c54e39bcc2e1.jpg&w=780)
Օգոստոսի 8-ին ԱՊՀ-ի երկրների խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Նարե Գաբրիելյանն ատրճանակ ձևի մրցաշարում զբաղեցրել է պատվավոր երկրորդ տեղը։
Այդ մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում:
ԱՊՀ 2-րդ խաղերը կտևեն մինչև օգոստոսի 14-ը: Մրցաշարն անցկացվում է Մինսկում։
![](banners/armflix.jpg)