Ստամբուլում օդանավակայանի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է․ 29 մարդ է տուժել
Turkey![Ստամբուլում օդանավակայանի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է․ 29 մարդ է տուժել](/timthumb.php?src=disc/09-08-23/ebdd41f18984372bf4e4bc14f6c52ab7.jpg&w=780)
Ստամբուլում տեղի օդանավակայանի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով 29 մարդ վիրավորվել է։
Report-ը հայտնում է, որ վարորդը անհայտ պատճառով կորցրել է կառավարումը, ինչից հետո ավտոբուսը մոտ վեց մետր բարձրությունից ընկել է։
Դեպքի վայր են կանչվել ոստիկաններ և բուժաշխատողներ։
Ըստ տեղեկությունների՝ ավտոբուսում եղել է վարորդը և 46 ուղևոր։ Նախնական տվյալներով՝ տուժել է 29 մարդ։ Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։
![](disc/09-08-23/00e938444ef4389a87e8dc0ea6914d9a.jpg)
![](banners/armflix.jpg)