Երգչուհի Ջոնսը ելույթի ժամանակ պատահաբար մերկացրել է կուրծքը
Other![Երգչուհի Ջոնսը ելույթի ժամանակ պատահաբար մերկացրել է կուրծքը](/timthumb.php?src=disc/14-08-23/45b62332628c63f9c8d38190ef1cc230.jpg&w=780)
Ամերիկացի երգչուհի Քիմբերլի Դենիզ Ջոնսը, ով հանդես է գալիս Lil' Kim բեմական անունով, պատահաբար մերկացրել է կուրծքը բեմում ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է Page Six-ը և ներկայացնում համապատասխան լուսանկարները։
49-ամյա երգչուհին կրել է հանդերձանք, որը բաղկացած էր կրոպ տոպից, փայլուն շորտերից և Gucci ապրանքանիշի բաճկոնից։ Կերպարը լրացնում էին ցանցավոր զուգագուլպաները, կարմիր երկարաճիտ կոշիկները, ժամացույցը և արևային ակնոցները։ Ելույթի ժամանակ նրա տոպը վեր է բարձրացել և մերկացրել կուրծքը։ Չնայած դրան՝ երգչուհին շարունակել է իր ելույթը։
![](disc/14-08-23/b3a32c145fee5bb4b2766ee0bd315150.jpg)
![](banners/armflix.jpg)