Շորժա գյուղից 6 կմ հարավ գրանցվել է երկրաշարժ, այն զգացվել է Երեւանում՝ 2, Գեղարքունիքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ
Emergency Case![Շորժա գյուղից 6 կմ հարավ գրանցվել է երկրաշարժ, այն զգացվել է Երեւանում՝ 2, Գեղարքունիքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ](/timthumb.php?src=disc/21-08-23/2f4c5911924a40e418cfea0e2dbf9b2d.jpg&w=780)
Օգոստոսի 21-ին` տեղական ժամանակով ժամը 13:59-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:59-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.45⁰ եւ արեւելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շորժա գյուղից 6 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երեւանում՝ 2, Գեղարքունիքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
![](banners/armflix.jpg)