Անգլիայում կառնավալի ժամանակ վեց ոստիկանի են կծել, մեկին էլ փորձել են բռնաբարել
Other![Անգլիայում կառնավալի ժամանակ վեց ոստիկանի են կծել, մեկին էլ փորձել են բռնաբարել](/timthumb.php?src=disc/29-08-23/571691a300093f01d06b219ee039551c.jpg&w=780)
Լոնդոնում Նոթինգ Հիլի կառնավալի ժամանակ վեց ոստիկանի են կծել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Լոնդոնի ոստիկանության ֆեդերացիային հղումով։
Ֆեդերացիայի տվյալներով՝ ոստիկանների վրա հարձակվել են Նոթինգ Հիլի կառնավալի ժամանակ՝ փողոցներում պարեկություն իրականացնելիս։
«Մեր 75 գործընկերները հարձակման են ենթարկվել։ Վեցին կծել են: Մեկը սեռական ոտնձգության է ենթարկվել։ Մեկը հիվանդանոցում է»,- պարզաբանել են ֆեդերացիայում:
Նշվում է, որ կառնավալի երկու օրերի ընթացքում բերման է ենթարկվել 275 մարդ։ Ի թիվս այլ բաների՝ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է զենք և թմրանյութ։
![](banners/armflix.jpg)