Դիլիջանի թունելը փակ կլինի մինչև 18։00-ն․ գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ճանապարհը
Society![Դիլիջանի թունելը փակ կլինի մինչև 18։00-ն․ գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ճանապարհը](/timthumb.php?src=disc/08-09-23/1480d1ed160029bd3ce73b5f4e12c525.jpg&w=780)
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:
Սեպտեմբերի 6-8-ը, ժամը 09։00-ից 18։00-ն Դիլիջանի թունելը, ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես փակ է լինելու․ գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ավտոճանապարհը։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
![](banners/armflix.jpg)