Ժամանակն է, որ Ադրբեջանը պատժամիջոցների ենթարկվի, դատապարտումը բավարար չէ. ԵԽ պատգամավոր
Foreign![Ժամանակն է, որ Ադրբեջանը պատժամիջոցների ենթարկվի, դատապարտումը բավարար չէ. ԵԽ պատգամավոր](/timthumb.php?src=disc/20-09-23/7bf0080c0635361a94b44530d39fdd5c.jpg&w=780)
Ժամանակն է, որ Եվրամիությունը վերանայի Ադրբեջանի հետ հարաբերությունները, և Ադրբեջանը պատժամիջոցների ենթարկվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտել է Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգն իր հայտարարությունում:
Պատգամավորը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԼՂ թեմայով քննարկումից հետո հայտարարել է, որ գործընկերների գնահատականների հետ համաձայն է:
«Ադրբեջանի համար, իսկապես, հետևանքների ժամանակն է, և դատապարտումը բավարար չէ: Ժամանակն է, որ Եվրամիությունը վերանայի Ադրբեջանի հետ հարաբերությունները: Ի հակադրություն Եվրահանձնաժողովի նախագահի կարծիքի՝ Ադրբեջանն ակնհայտորեն վստահելի գործընկեր չէ: Անշուշտ ժամանակն է, որ Ադրբեջանը պատժամիջոցների ենթարկվի, ու ԵՄ-ն Հայաստանին աջակցելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի: Ադրբեջանական ռեժիմը Լեռնային Ղարաբաղում փորձում էր սովամահ անել էթնիկ հայերին, իսկ այժմ նրանք գնդակոծում են խաղաղ բնակչությանը՝ որպես իրենց էթնիկ զտումների քաղաքականության մաս: Բավական է»,-շեշտել է պատգամավորը:
![](banners/armflix.jpg)