Առաջիկայում ևս նախատեսվում է Արցախից ծանր վիրավորում ստացած անձանց տեղափոխում Հայաստան
NK![Առաջիկայում ևս նախատեսվում է Արցախից ծանր վիրավորում ստացած անձանց տեղափոխում Հայաստան](/timthumb.php?src=disc/24-09-23/8eb855ebb1306d265086079acef43ce6.jpg&w=780)
Սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնից» ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացի: Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
Վիրավորների տեղափոխումն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հատկացված շտապօգնության մեքենաներով՝ համապատասխան բուժանձնակազմի աջակցությամբ: Առաջիկայում ևս նախատեսվում է ծանր վիրավորում ստացած անձան տեղափոխում ՀՀ բուժհաստատություններ:
![](banners/armflix.jpg)