Ստեփանակերտի «Հանրապետական» ԲԿ–ն աշխատում է արտակարգ ռեժիմով
Society![Ստեփանակերտի «Հանրապետական» ԲԿ–ն աշխատում է արտակարգ ռեժիմով](/timthumb.php?src=disc/25-09-23/6a69f5cd89944ed4b25b0e2593645617.jpg&w=780)
Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի բուժանձնակազմը սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում տեղի ունեցած ուժեղ պայթյունից հետո աշխատում է արտակարգ ռեժիմով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ԱՀ ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը։
«Հանրապետական բժշկական կենտրոնի բուժանձնակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով։
Պայթյունի հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր։
Տուժածների առողջական վիճակի մասին առայժմ հստակ տվյալներ չկան»,- ասվում է գրառման մեջ։
![](banners/armflix.jpg)