Ստեփանակերտում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, ծայրահեղ ծանր վիճակում են
![Ստեփանակերտում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, ծայրահեղ ծանր վիճակում են](/timthumb.php?src=disc/25-09-23/ca62ea3145123b6b5c0be0e4dc3f02fb.jpg&w=780)
Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, այդ մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։
Արցախի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։
Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։
Շատ շտապ, առանց հապաղելու»,- ընդգծել է նա։
![](banners/armflix.jpg)