Ադրբեջանում հայտնել են Արցախում մեկօրյա պատերազմում իրենց զոհերի թիվը
Azerbaijan![Ադրբեջանում հայտնել են Արցախում մեկօրյա պատերազմում իրենց զոհերի թիվը](/timthumb.php?src=disc/26-09-23/03c2f95ec9268381480e784238e4f391.jpg&w=780)
Ադրբեջանը Արցախում սեպտեմբերիի 19-ի մեկօրյա պատերազմում ունի 199 զոհ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած «ռազմական գործողության» ընթացքում ադրբեջանական բանակը զգալի կորուստներ է կրել։ Պաշտպանության նախարարությունը մինչ այժմ չի հայտնում զոհված զինծառայողների թիվը։ Սոցցանցերում տարածված և պարբերականին հարազատների ու գործադիր գրասենյակների կողմից հաստատված մահացած զինծառայողների թիվը 199 է։ Այս ցուցակում չկան Լեռնային Ղարաբաղում ականապատված և վերջին օրերին ավտովթարից զոհված ոստիկանների անունները»,-ասվում է Meydan TV-ի հրապարակման մեջ։
![](banners/armflix.jpg)