Արցախում պայթյունի վայրից հայտնաբերված 170 աճյուն կտեղափոխվի ՀՀ՝ ինքնությունները պարզելու համար
NK![Արցախում պայթյունի վայրից հայտնաբերված 170 աճյուն կտեղափոխվի ՀՀ՝ ինքնությունները պարզելու համար](/timthumb.php?src=disc/29-09-23/3b1b02531d63f76ce6d711b8adb10cfa.jpg&w=780)
Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ։ Այս մասին տեղեկացնում էԱրցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն:
Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել` ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։
Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։
![](banners/armflix.jpg)