Շուտով կավարտվի Ադրբեջանը Նախիջևանի, Իրանի, Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածի շինարարությունը. Ալիև
NK![Շուտով կավարտվի Ադրբեջանը Նախիջևանի, Իրանի, Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածի շինարարությունը. Ալիև](/timthumb.php?src=disc/29-09-23/22fce85ba1c8628cc9d431b7468aeb96.jpg&w=780)
«Շատ շուտով կավարտվի Ադրբեջանը Նախիջևանի, Իրանի, Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածի շինարարությունը»։ Այս մասին հայտարարել է Ալիևը Արցախում օկուպացված Կովսական կատարած այցի ժամանակ, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Հորադիզից Կովսական երկաթուղու շինարարությունը իրականացման ակտիվ փուլում է։ Շատ շուտով կավարտվի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, այնուհետև Իրանի, Թուրքիայի և հետագայում Եվրոպայի հետ կապող տրանսպորտային միջանցքի այս կարևոր հատվածի շինարարությունը», -ասել է Ալիևը։
Նա հայտարարել է, որ Կովսականը դառնալու է «կարևոր տրանսպորտային կետ», որովհետև այնտեղ կառուցվում է օդանավակայան, երկաթգիծ, Բաքվից Կովսական և տարբեր ուղղություններով վեց և չորս գոտի ունեցող մայրուղի։
![](banners/armflix.jpg)