Վրաստանն ու Ադրբեջանը համագործակցության հեռանկարներ են քննարկել
Azerbaijan![Վրաստանն ու Ադրբեջանը համագործակցության հեռանկարներ են քննարկել](/timthumb.php?src=disc/30-09-23/18f83e905a8edbf216f16b173790cdf1.jpg&w=780)
Վրաստան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը հանդիպում է ունեցել էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ, գրում է APA-Economics-ը։
Նշվել է, որ Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ակտիվորեն մասնակցելով Ադրբեջանի նախաձեռնած էներգետիկ և տրանսպորտային նախագծերին։
Հանդիպմանն քննարկվել են միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման ուղղությամբ համագործակցության ամրապնդման հնարավորությունները։ Այս համատեքստում նշվել է Միջին միջանցքի կարևորությունը։
![](banners/armflix.jpg)