Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին Բաքվից ստացած առաջարկներին. «Ազատություն»
Foreign![Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին Բաքվից ստացած առաջարկներին. «Ազատություն»](/timthumb.php?src=disc/02-11-23/9c37330c8affef92adf3709a6552f354.jpg&w=780)
Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակումից առաջ Բաքվից ստացված առաջարկներին, «Ազատությանը» հայտնեց Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերին Թեհրանում էին ոչ պաշտոնական շփում ունեցել: Իսկ երկու երկրների ղեկավարների մակարդակով անցած ամիս նախատեսված հանդիպումները չկայացան: Նախ հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահը հրաժարվեց Գրանադայի բանակցություններին մեկնել, իսկ հետո էլ պարզ դարձավ, որ չի կայանա նաև ամսվա վերջին Բրյուսելում նախատեսված Միշել-Փաշինյան- Ալիև հանդիպումը։
![](banners/armflix.jpg)