Քիմ Քարդաշյանը կրկնել է Սալմա Հայեկի կուլտային պարը
Photos![Քիմ Քարդաշյանը կրկնել է Սալմա Հայեկի կուլտային պարը](/timthumb.php?src=disc/02-11-23/115d66567a15d9c9f42ac2fc920304a6.jpg&w=780)
Հեռուստաաստղ և բլոգեր Քիմ Քարդաշյանը կրկնել է «Մթնշաղից մինչև լուսաբաց» ֆիլմից Սալմա Հայեկի խորհրդանշական պարը։ Նա լուսանկարներով կիսվել է Instagram-ում։
Խորհրդանշական տեսարանում դերասանուհին պարել է ներքնազգեստով՝ պարանոցին օձ փաթաթած և գլխին փետուրներով: Քիմ Քարդաշյանը որոշել է կրկնել տեսքը՝ կրելով բորդո ներքնազգեստի հավաքածու, իսկ ձեռքերում դեղին պիթոն է բռնել։ Սակայն երկրպագուները չեն գնահատել պարն ու կերպարը։
«Սալման ավելի լավն էր», «Ավելի շատ նման է Բրիթնի Սփիրսին»,- գրել են սոցցանցերի օգտատերերը։
![](disc/02-11-23/fe02b92d6ada59e519c2e4ba89e02920.jpg)
![](banners/armflix.jpg)