Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին
World![Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին](/timthumb.php?src=disc/09-11-23/e50d73e6cbb48237ce5b321db8b2b222.jpg&w=780)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին ձմռանն ընդառաջ էներգետիկ ոլորտում ցուցաբերած օգնության համար։
«Այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանին։ Մինչև ձմեռը, ինչպես պայմանավորվել էինք պարոն նախագահ [Իլհամ] Ալիևի հետ, կա համապատասխան օգնություն մեր էներգետիկ ոլորտին։ Մենք հասկանում ենք, որ այս ձմռանը դժվարությունները կարող են լինել ոչ պակաս, քան անցյալում: Մենք պատրաստվում ենք: Եվ Ուկրաինային, մեր ժողովրդին, մեր էներգետիկ ոլորտին աջակցությունը չափազանց կարևոր է»,- ասել է նա։
![](banners/armflix.jpg)