Մենք լիարժեք պաշտպանում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը. Փաշինյան
Georgia![Մենք լիարժեք պաշտպանում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը. Փաշինյան](/timthumb.php?src=disc/24-11-23/2bfb0b536ea69592b8ff3fb251688757.jpg&w=780)
Մենք լիարժեք եւ միանշանակորեն պաշտպանում ենք Վրաստանի միասնականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, ժողովրդավարությունը, պետականությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է ճանաչել Աբխազիան եւ Օսիան որպես օկուպացված տարածքներ:
«ՄԱԿ-ում մինչեւ 2019 թվականը և դրանից հետո Հայաստանի քվեարկությունները շատ տեսանելի և որոշակի տարբերություններ են արձանագրել, ինչի կապակցությամբ մեր եղբայրական պետության՝ Վրաստանի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են արտահայտել»,-ասաց վարչապետը:
![](banners/armflix.jpg)