Հարգե'ք Ռուսաստանի օրենքները. Պուտինը դիմել է ներգաղթյալներին
World Press![Հարգե'ք Ռուսաստանի օրենքները. Պուտինը դիմել է ներգաղթյալներին](/timthumb.php?src=disc/05-12-23/259f8753c70348d3e450469d152d9dd1.jpg&w=780)
Ռուսաստանում բոլոր միգրանտները պետք է հարգեն ռուսական օրենքներն ու ավանդույթները, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը Մարդու իրավունքների խորհրդի նիստում, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Նա ընդգծել է, որ այցելուների իրավունքները նույնպես պետք է հարգվեն։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը դպրոցներ է բացում նաև ԱՊՀ երկրներում՝ ռուսերենով ուսուցման և այս ոլորտում այլ աշխատանքներ իրականացնելու համար։
«Պետք է ներգրավել աշխատանքային ռեսուրսներ, որոնք համապատասխանում են Ռուսաստանի տնտեսության շահերին։ Սա նշանակում է, որ մարդիկ պետք է պատրաստվեն լեզվական և էթնոմշակութային տեսանկյունից։ Նրանք պետք է իմանան մեր ավանդույթները և այլն։ Հարգեք օրենքները»,- ասել է նա։
![](banners/armflix.jpg)