Գագիկ Ծառուկյանը հանդիպել է մի խումբ մշակույթի գործիչների և ստեղծագործող անհատների հետ
Science and culture![Գագիկ Ծառուկյանը հանդիպել է մի խումբ մշակույթի գործիչների և ստեղծագործող անհատների հետ](/timthumb.php?src=disc/05-12-23/d8807ac0c97857c0f7d4152ce98afaad.jpg&w=780)
Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է մի խումբ մշակույթի գործիչների և ստեղծագործող անհատների հետ։ Քննարկվել են ոլորտի զարգացմանն առնչվող բազմաթիվ հարցեր։
Գագիկ Ծառուկյանը կարևորել է մշակույթի միջոցով աշխարհում հայ ժողովրդի ճանաչելիության, ազգային արժանապատվության վերականգնման, հասարակության կրթման խնդիրները, հատկապես այս փուլում՝ պատերազմից և պարտությունից հետո։
Հանդիպման ընթացքում խոսվել է մշակութային ծրագրերի իրականացման հնարավորության մասին՝ պետության և մասնավորի համագործակցության ձևաչափում, մշակույթի ոլորտում բարեգործության ընդլայնման և խրախուսման մասին։
![](banners/armflix.jpg)