Արարքցյանը սկզբունքային գործիչ էր․ Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հղել
Blogosphere![Արարքցյանը սկզբունքային գործիչ էր․ Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հղել](/timthumb.php?src=disc/13-12-23/7d0141a025a3bb66d13eca72bb49c07e.jpg&w=780)
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ։
«Ցավով տեղեկացա ականավոր գործիչ Բաբկեն Արարքցյանի մահվան մասին։
Նրա դերակատարությունը մեծ է մեր պետության կյանքում՝ թե՛ որպես Ղարաբաղյան շարժման հիմքերում կանգնած պետական գործիչ, թե՛ որպես Գերագույն Խորհրդի, այնուհետև՝ առաջին գումարման Ազգային Ժողովի նախագահ։
Պարոն Արարքցյանը սկզբունքային գործիչ էր և պարզապես լավ մարդ, ով իր անուրանալի ավանդն ունի մեր պետականության կայացման գործում:
Ցավակցում եմ Արարքցյանների ընտանիքին և բարեկամներին»։
![](banners/armflix.jpg)