Կստեղծվի Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով
Science and culture![Կստեղծվի Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով](/timthumb.php?src=disc/18-12-23/d53c5cf5428971fd1b32105492f4698f.jpg&w=780)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ կստեղծվի ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով:
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. Մեծանուն քանդակագործ, արձանագործ, տարածական գեղանկարչության հիմնադիր, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը 2024 թվականին նշելու նպատակով ստեղծել նկարիչ-արձանագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- նշված է որոշման մեջ:
![](banners/armflix.jpg)