Սելին Դիոնի առողջական վիճակը վատթարացել է
Leisure![Սելին Դիոնի առողջական վիճակը վատթարացել է](/timthumb.php?src=disc/19-12-23/6e324571189d5efe1b9c119ec3db2ffa.jpg&w=780)
55-ամյա կանադացի երգչուհի Սելին Դիոնի առողջական վիճակը, ով տառապում է մկանային ձգվածության համախտանիշով, շարունակում է վատթարանալ, և նա այլևս չի վերահսկում դեմքի մկանները։
Այս մասին Le Journal de Montreal-ի լրագրողներին ասել է երգչուհու ավագ քույրը՝ Կլոդետը։
«Նա քրտնաջան աշխատում է, բայց չի կարողանում կառավարել իր մկանները: Սիրտս կոտրում է այն, որ նա միշտ կարգապահ է եղել: Նա միշտ քրտնաջան աշխատել է: Մեր մայրը նրան միշտ ասում էր՝ լավ կանես դա, ճիշտ կանես դա»,- նշել է Կլոդետը։
Նա հավելել է, որ ամենից շատ Սելինը երազում է նորից երգել երկրպագուների համար։
![](banners/armflix.jpg)