Ruben Rubinyan and Michael Siebert discussed regional security issues Some EU countries signal increased investments in Armenia - Minister of Economy Yerevan to host next meeting of Eurasian Intergovernmental Council We have considerable mutual understanding on several issues, Ararat Mirzoyan on Relations with Turkey Armenia remains full member of CSTO, all obligations towards this country are preserved in full: Tasmagambetov Adoption of 'Transparency of Foreign Influence' law is Georgia's victory: Kobakhidze In his message Pashinyan reaffirms the fact and scale of the Armenian Genocide – Greg Sarkissian to Lemkin Institute Pashinyan, Putin hold phone call Today is International Children's Day Ruben Rubinyan receives Ambassador of Switzerland to Armenia 

«Սպուտնիկ Արմենիա»-ի նկատմամբ ՀՌՀ կողմից կիրառված տույժն ակնհայտորեն անհամաչափ է եղել. ՀԺՄ

Society

Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը 30 օրով կասեցնելու վերաբերյալ։

Դեկտեմբերի 20-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ) որոշեց «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը կասեցնել 30 օրով։ Ընկերությունը նաև տուգանվել է՝ 500.000 դրամով։ Որպես կասեցման հիմք՝ նշվում են Արման Աբովյանի հեղինակած «Աբովյան թայմ» և Տիգրան Քեոսայանի «Ուրբաթը՝ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդումների ընթացքում հնչեցված մտքերը:

Որքանով որ կարելի է դատել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից հրապարակված պաշտոնական փաստաթղթերից, հարուցված վարչական վարույթների և դրանց արդյունքում կայացված որոշումների իրավական հիմք է հանդիսացել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի` արգելվում է օրենքով չթույլատրված արարքների կոչեր տարածելը։ Միաժամանակ պաշտոնական փաստաթղթերում հղում է կատարվում նույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերին, որոնք էլ սահմանում են հեռարձակողի պարտականությունը՝ հաղորդման շրջանակներում որևէ սխալ կամ ոչ հավաստի տվյալի առկայության դեպքում շտկել դրանք հաջորդ կամ հենց նույն հաղորդման շրջանակներում, ինչպես նաև իրազեկել ոչ հավաստի կամ անանուն աղբյուրներից ստացված տեղեկությունների վերաբերյալ։

Վերոգրյալի համատեքստում Հայաստանի ժուռնալիստների միությունը կարևոր է համարում հիշատակել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումը լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունների վերաբերյալ, համաձայն որի՝ վերջիններս օժտված են առավել լայն խոսքի ազատությամբ, քանի որ իրականացնում են տեղեկությունների ստացման, մշակման և ստացված տեղեկությունը հասարակությանն իրազեկելուն ուղղված գործողություններ։ Բնականաբար, լրատվամիջոցները պարտավորված չեն իրականացնելու բացառապես պաշտոնական տեղեկատվության հրապարակում, վերջիններս ունեն իրավասություն հավաքագրելու և տարածելու նաև այնպիսի տեղեկատվություն, որը հրապարակվում է այլ աղբյուրների կողմից։ Միանշանակ, լրատվական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձ (լրագրող, մեկնաբան, հաղորդավար) իրավունք ունի նաև իրականացնելու սեփական վերլուծություններ և դրա հիման վրա հնչեցնել գնահատողական դատողություններ, որոնք որևէ կերպ չեն կարող հանգեցնել վերջինիս համար բացասական հետևանքների։

ՀՌՀ կողմից հրապարակված թվով երկու վարչական վարույթների վերաբերյալ տեղեկատվությունը և, մասնավորապես, դրանց շրջանակներում կայացված երկու որոշումներն էլ կառուցված են նույն իրավանորմերի հիման վրա՝ որոշակիորեն տարբերվող հիմնավորումներով։

Այսպես, օրինակ, «Աբովյան թայմ» հաղորդման շրջանակներում որպես խնդրահարույց արտահայտություն է դիտարկվել հետևյալը․ «․․․եթե առաջ կոնցեպտն էր՝ Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք, հիմա՝ Տավուշը տանք, հանգիստ ապրենք, Սյունիքը տանք՝ հանգիստ ապրենք»։

Նշյալ արտահայտությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից գնահատվել է՝ որպես հավաստիության բավարար աստիճան չունեցող տեղեկատվություն, որի վերաբերյալ հեռարձակողն իբրև թե պարտականություն է ունեցել համապատասխան իրազեկում իրականացնելու։ Նշյալ արտահայտությունը, նախևառաջ, կոնտեքստից կտրված և անգամ ամբողջական նախադասություն չենթադրող արտահայտություն է, որը, մեր կարծիքով, ներառված է լրագրողի գնահատողական դատողության դաշտում։ Եվ եթե Հանձնաժողովն իր ամբողջական, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրության շրջանակներում իրականացներ ոչ թե նախադասության մեկ մասի, այլ ամբողջ մտքի ուսումնասիրություն, գուցե վերջինս հանգեր բոլորովին այլ հետևության, քանի որ հնչեցված դիրքորոշումը ոչ այլ ինչ է, քան գնահատողական դատողություն, որը հիմնված է եղել հանրահայտ դիտարկվող և մեր հասարակության շրջանում լայնորեն տարածված որոշակի տեղեկությունների վրա։

Մինչդեռ Հանձնաժողովի կողմից այն դիտարկվել է՝ որպես փաստարկում, որի աղբյուրի պատշաճ բացահայտումը չի իրականացվել հեռարձակողի կողմից։

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է «Աբովյան թայմ» հաղորդաշարի տվյալ թողարկման վերաբերյալ ՀՌՀ-ի կողմից վարչական վարույթի հարուցումն ու կրկնակի ստանդարտների ցցուն ցուցադրությունն այդ կառույցի կողմից: ՀՌՀ-ի մշտադիտարկման տիրույթում գտնվող բազմաթիվ պրոիշխանական մեդիաների ու անգամ Հանրային հեռուստաընկերության եթերում բազմաթիվ են այնպիսի եթերները, որոնք առավել խնդրահարույց են, քան տվյալ թողարկումը, բայց որոնց վերաբերյալ վարչական վարույթի շրջանակում կասեցման որոշում չի կայացրել, իսկ դրանցում շատ հաճախ են հնչեցվում բռնության կոչեր, կեղծ, չպարզված և չհաստատված տեղեկություններ ընդդիմադիր գործիչների և այլ անձանց վերաբերյալ։ Արդյո՞ք այս տարբերակված մոտեցումը և սահմանադրորեն ամրագրված հավասարության սկզբունքի խախտումը թույլատրելի կարող է դիտարկվել պետական մարմնի կողմից, որն ունի ուղղակի պարտականություն՝ հավասարություն և անկողմնակալություն ապահովելու սկզբունքի պահպանումը բացառապես բոլոր տեսալսողական մեդիայի ներկայացուցիչների նկատմամբ։

Ինչ վերաբերում է երկրորդ վարչական վարույթին՝ «Ուրբաթը՝ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման շրջանակներում Տ. Քեոսայանի կողմից արված արտահայտություններին, նախևառաջ, Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Տիգրան Քեոսայանի կողմից որևէ համատեքստում Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստան աշխարհի ու հայկականության վերաբերյալ առհասարակ որևէ նվաստացուցիչ արտահայտության կիրառումը: Կոչ ենք անում զերծ մնալ ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը կասկածի տակ դնող խոսույթով, բառապաշարով հանդես գալուց՝ հայաստանյան լրատվական որևէ ձևաչափով ու եթերով, անգամ, եթե դա արվում է քարոզչական նպատակներով:

Սակայն պետք է նշել, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, ըստ օրենքի՝  հանդիսանալով ապաքաղաքական կառույց, որի գործառույթների մեջ է ներառված հեռուստատեսության և ռադիոյի նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, լայնածավալ մեկնաբանության է ենթարկել Տիգրան Քեոսայանի կողմից արված արտահայտությունները, որոնք հասցեագրված են եղել Նիկոլ Փաշինյանին։ Փաստացի, Փաշինյանին ուղղված արտահայտությունները Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դիտարկել է՝ որպես հայ ժողովրդին  ուղղված վիրավորանք։ Կարծում ենք, որ այս մոտեցումն առնվազն անհասկանալի է և չի բխում Հանձնաժողովի լիազորություններից այնքանով, որքանով որ Հանձնաժողովի գործառույթների մեջ ներառված չէ պետական պաշտոնյաներից որևէ մեկի պատվի և արժանապատվության պաշտպանությունը։

Ընդ որում, նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին արված վերլուծությունները, որոնք, ընդհանուր առմամբ, կարող են ներառված լինել վիրավորանքի կամ զրպարտության դաշտում և պետք է քննարկման առարկա դառնային դատարանում, այլ ոչ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում, դրվել են ռադիոյի հեռարձակման լիցենզիայի ժամանակավորապես կասեցման որոշման հիմնավորման հիմքում։

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ ՀՌՀ կողմից մեջբերված իրավանորմերը կիրառելի չեն, երկու թողարկումներում էլ չթույլատրված արարքի կոչ կամ սխալ, ոչ հավաստի տվյալների հրապարակում չի եղել։ Տվյալ պարագայում մենք գործ ունենք գնահատողական արտահայտությունների հետ, որոնք լայն պաշտպանվածություն ունեն լրագրողական ազատությունների տեսանկյունից։

Կրկնում ենք, եթե նույնիսկ իրավունքների վերազանցում կա, ապա դա պետք է քննարկվի պատվի, արժանապատվության պաշտպանության համատեքստում, որի համար ներդրված են քաղաքացիաիրավական մեխանիզմներ, և անթույլատրելի է պետության ռեսուրսի՝ ՀՌՀ-ի օգտագործումը մասնավոր հարաբերությունների խնդիրներ լուծելու համար։ ՀՌՀ սույն որոշմամբ վարչական ռեսուրսը բացահայտորեն չարաշահվել է Նիկոլ Փաշինյանի պատիվն ու  արժանապատվությունը պաշտպանելու նպատակով, ինչը հակասում է պետության դիրքորոշմանն այդ հարցի վերաբերյալ։ Պետական մարմինը չպետք է ու չի կարող որևէ անձի, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանել։ Պետական մարմնի, տվյալ դեպքում ՀՌՀ-ի խնդիրը հանրային շահի դեմ ոտնձգությունը կանխելն է, ոչ թե բարձրաստիճան պաշտոնյայի, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի, պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը։ Երկու վարչական վարույթի դեպքում էլ առկա չեն ոչ հրահրող խոսքի և ոչ էլ ակնհայտ սխալ տեղեկությունների տարածման փաստեր։

Պնդում ենք, որ ՀՌՀ կողմից կիրառված տույժն ակնհայտորեն անհամաչափ է եղել։

Խոսելով տարբերակված և կողմնակալ մոտեցման մասին, նշենք, որ դրա վերաբերյալ կարող է հիմնավոր կասկած առաջանալ նաև այն պարզ պատճառով, որ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, ով հանդիսանում է ապաքաղաքականացված կառույցի ղեկավար, ով ունի քաղաքական զսպվածություն դրսևորելու սահմանադրորեն և օրենսդրորեն ամրագրված պարտականություն, Հանրային հեռուստաընկերությամբ Պետրոս Ղազարյանի հետ համատեղ վարում է հաղորդում, որտեղ հաճախ քննարկվում են նաև քաղաքական ենթատեքստ ունեցող հարցեր, որի շրջանակներում էլ կարելի է ենթադրություններ կատարել նաև հենց Տիգրան Հակոբյանի քաղաքական հայացքների մասին, որոնք շատ հաճախ մոլորեցնում են հասարակությանը՝ ծառայելով իշխանական քարոզչության տարածմանը։ Վերոգրյալը հաշվի առնելով՝ ողջամիտ կասկած է առաջանում առ այն, թե արդյո՞ք ապաքաղաքական անկախ կառույցի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի  քաղաքական հայացքներն ամեն դեպքում չեն անդրադառնում նրա և հանձնաժողովի լիազորությունների իրականացման վրա»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ruben Rubinyan and Michael Siebert discussed regional security issuesPrime Minister of Armenia and the President of Finland hold telephone conversationStubb, Pashinyan discuss regional dynamics in South CaucasusWest looking to foster ‘maidan’ in Georgia for October, GaluzinSome EU countries signal increased investments in Armenia - Minister of EconomyExploring the possibility of discovering life on exoplanets: ARMENPRESS exclusive with Michel MayorYerevan to host next meeting of Eurasian Intergovernmental CouncilPashinyan sent a condolence message to Putin over Artur Chilingarov's PassingBlinken announced entire comprehensive review of our policy with respect to Georgia, MillerJake Sullivan and Cagatay Kilic discuss Armenia-Azerbaijan peace processKylian Mbappe signs for Real MadridWe have considerable mutual understanding on several issues, Ararat Mirzoyan on Relations with TurkeyModi’s alliance wins majority in early India vote countOil Prices DownArmenia remains full member of CSTO, all obligations towards this country are preserved in full: TasmagambetovArmenia's Foreign Minister discussed with his Georgian counterpart upcoming programs aimed at strengthening strategic cooperationUkraine can strike Russian targets with Dutch F-16s – Minister of Defence of the NetherlandsFirst truck from China arrived in Armenia within framework of 'Crossroads of Peace' projectAdoption of 'Transparency of Foreign Influence' law is Georgia's victory: KobakhidzeIn his message Pashinyan reaffirms the fact and scale of the Armenian Genocide – Greg Sarkissian to Lemkin InstituteTurkish police detained 13 participants in attack on SOCAR officeArmenia will join the AIIB - NA committee approvedAzerbaijani state apparatus continues to disseminate false scientific theses on international platforms – “Geghard” SAF37 presidential candidates registered in Iran within four daysIn 2023, 839 displaced Nagorno-Karabakh families benefited from housing provision programTigran Avinyan invited Kyiv Mayor to YerevanHakan Fidan and Ali Bagheri Kani discussed situation in Gaza StripZelensky and Austin discussed supply of F-16 fighter jets to Kyiv, strengthening of Ukraine's air defense systemDelegation led by Alen Simonyan leaves for Slovenia on official visitWithdrawal from Syria only after security ensured: GulerPashinyan, Putin hold phone call18-year-old Chechen is suspected of planning terrorist attack during Paris Olympics in FranceAnkara welcomes sincere efforts of Armenia and Azerbaijan in settlement process: GulerAustin denies NATO expansion caused Ukraine conflictToday is International Children's DayBiden presents new Israel ceasefire plan, calls on Hamas to acceptHow does cheapest Intel Arc 310 graphics card handle modern games? Curious testKaty Perry will perform at the second pre-wedding celebration of the son of Asia's richest man on a cruise shipDefense ministers of the CSTO countries signed documentsAnahit Manasyan meets with residents of disaster zone in LoriGermany will provide Ukraine with additional Patriot air defense system and 500 million euros in aidRuben Rubinyan receives Ambassador of Switzerland to ArmeniaUS weapons already used in attempts to strike Russian territory: PeskovZelensky to sign three security agreements in Stockholm todayArmenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail MishustinAt least 15 dead in east India over 24 hours as temperatures soarFormer Speaker of Iranian Parliament enters presidential raceDiplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zoneArmenia and Azerbaijan are close to peace: AmirbekovNATO getting closer to war every week: Orban
Most Popular