«Ահա թե ինչպես պետք է դաս տալ Ռուսաստանին». Զելենսկի
World Press![«Ահա թե ինչպես պետք է դաս տալ Ռուսաստանին». Զելենսկի](/timthumb.php?src=disc/08-01-24/6ebdbf71c4f9f7b96b01f7be0ded0a82.jpg&w=780)
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան պետք է «դաս տար» Ռուսաստանին հատուկ ռազմական գործողություն անցկացնելու համար։ Այս մասին հայտնում է РБК-Украина լրատվական գործակալությունը։
Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությանը հաղթելու ճանապարհ կա։ Մոսկվային «դաս տալու» համար եվրոպական երկրները պետք է համերաշխություն ցուցաբերեն։ Դրան հասնելու համար Եվրամիությունը պետք է ձևավորի սպառազինության միասնական արդյունաբերություն:
Հունվարի 6-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արևմտյան քաղաքական գործիչներին կոչ է արել որքան հնարավոր է՝ շուտ իր երկիր փոխանցել ռուսական սառեցված ակտիվները։
![](banners/armflix.jpg)