Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է շարունակում մնալ ՌԴ-ն, թեև մասնաբաժինը նվազել է. Քերոբյան
Economy![Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է շարունակում մնալ ՌԴ-ն, թեև մասնաբաժինը նվազել է. Քերոբյան](/timthumb.php?src=disc/08-01-24/6c7206bc9126baad4da535879d2d7825.jpg&w=780)
Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը 2023 թվականին շարունակել է մնալ Ռուսաստանի Դաշնությունը, թեև ընդհանուր առևտրաշրջանառության մեջ մասնաբաժինը փոքր-ինչ նվազել է:
Այս մասին 2023-ի ամփոփիչ ասուլիսում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Մեր ամենախոշոր առևտրային գործընկերը դեռևս Ռուսաստանն է՝ չնայած իր մասնաբաժինն ընդհանուր առևտրաշրջանառության մեջ մի փոքր նվազել է: Հաջորդը Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանը, Վրաստանն ու ԱՄՆ-ն են, որն առաջին անգամ է այս ցուցակում»,-ասաց Քերոբյանը:
Նախարարը վստահեցրեց՝ շարունակում են աշխատանքը՝ ավելի դիվերսիֆիկացված արտաքին առևտրային շրջանառություն ունենալու ուղղությամբ:
![](banners/armflix.jpg)