Պուտինը ՌԴ քաղաքացիություն է շնորհել ամերիկացի բռնցքամարտիկ Քևին Ջոնսոնին
SportԱմերիկացի բռնցքամարտիկ Քևին Ջոնսոնը ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ջոնսոնը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է 2023 թվականի սեպտեմբերին: Մարզիկի ներկայացուցիչը հայտնել է, որ բռնցքամարտիկը Ռուսաստանի նախագահի պատվին վերցրել է Վլադիմիրովիչ միջնանունը: ՏԱՍՍ-ին տված մեկնաբանությունում Ջոնսոնն ասել է, որ ցանկանում է ապրել Սամարայում, իսկ ավելի ուշ պրոմոութեր Վլադիմիր Խրյունովը գործակալությանը հայտնել է, որ մարզիկը հիփոթեք է վերցրել քաղաքում բնակարան գնելու համար։
Ջոնսոնը 44 տարեկան է։ Պրոֆեսիոնալ ռինգում նա անցկացրել է 60 մենամարտ, որոնցում տարել է 36 հաղթանակ (20-ը՝ նոկաուտով), կրել է 22 պարտություն, 2 մենամարտ ավարտվել է ոչ-ոքի։
2017 թվականին Ջոնսոնը բռնցքամարտի միջազգային կազմակերպության վարկածով նվաճեց չեմպիոնի տիտղոսը՝ տեխնիկական նոկաուտով հաղթելով իտալացի Ֆրանչեսկո Պիանետային, սակայն հաջորդ տարի չկարողացավ պաշտպանել գոտին՝ տեխնիկական նոկաուտով պարտվելով խորվաթ Պետար Միլասին։